Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5 տարի Աբովյան համայնքի ղեկավար Բաբայանի ունեցվածքը՝ Աբովյան համայնքում գտնվող հողատարածքներ, շինություններ, մեքենաներ։ Հիմա պարզում են, թե ինչ հիմքերով են Աբովյան քաղաքում գործող 2 բանկերի տարածքները պատկանում Բաբայանի ընտանիքին, որը նա տրամադրել է վարձակալությամբ։ ՔՊ-ականները բարկացած են, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն աբովյանցիները վերագրում են Էդուարդ Բաբայանին եւ համայնքային իշխանություններին։ Եվ չնայած Էդուարդ Բաբայանը վաղուց է հեռացել Գագիկ Ծառուկյանից, և անգամ թիմում համարում են, որ դավաճանել է նրան, որն իրեն հացի տեր է դարձրել, բայց նրան համարում են Ծառուկյանի հետ փոխկապակցված անձ։ Իշխանություններին կից աշխատող «քաղաքագետ» կոչվածներից մեկը վերջերս անդրադարձել է Բաբայանի առանձնատանը, թե նա քանդել է մանկական զբոսայգին ու այդտեղ տուն կառուցել, ինչից հետո այդ տան թեման էլ է ներգրավվել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթների շրջանակներում»։

Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ»
3509:18
Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ «Հրապարակ»
4309:12
Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ»
5709:06
«Պուտին–Փաշինյան հանդիպման առավելագույն արդյունքը կարող է լինել ճգնաժամի ժամանակավոր կառավարումը»․ Սուրեն Սուրենյանց
11903:06
«Մարտական հերթապահությունը կարող է պատիժ լինել միայն հող տված նիկոլականի, բայց ոչ մեզ համար»․ Տարոն Ղազարյան
12401:06
«Գնում է Պուտինին ասի, որ 6 հոգու ԱԺ-ում պիտի հանձնեն իրեն»․ Արամայիս Աղաբեկյան
14900:06
«Անհնար է տարանջատել Հայաստանը և դրա մի մասը դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ»․ Վարդան Ոսկանյան
113Երեկ, 23:36
Գյումրիում կայացել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դեսպանների աշխատաժողովը
90Երեկ, 23:18