«Պոլիկլինիկաներում երեխաների նեղ մասնագիտական բուժօգնությունը նախկին անվճարի փոխարեն դարձել է վճարովի»․ Շողիկ Գալստյան

Լրագրող Շողիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջը Հայաստանում մինչև 18 տարեկանների բուժօգնությունը վճարովի՞ է , թե՞ անվճար։ Փաստորեն, պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնությունը նախկին անվճարի փոխարեն, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո, ըստ էության, դարձել է վճարովի։ Ներկայացնեմ, թե ինձ այսօր ինչ են հայտնել պոլիկլինիկայում, ու թող պատասխանատուները՝ ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամ պարզաբանեն՝ ինչո՞վ եմ չափազանցնում կամ սխալ եզրահանգում անում։
Ծնողները կհիշեն՝ մինչև առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը պոլիկլինիկայում երեխան կարող էր անվճար օգտվել անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների (քիթ-կոկորդ-ականջ, ակնաբույժ, սրտաբան և այլն) ծառայություններից։ Այժմ՝ «բարեփոխումից» հետո, պետությունը սահմանել է տարեկան ընդամենը 2 անվճար ուղեգրի լիմիտ։
Այսօր երեխայիս տարել էի պոլիկլինիկա նեղ մասնագետի հետազոտության անհրաժեշտություն կար։ Երկրորդ ուղեգիրը տրամադրելուն զուգահեռ՝ մանկաբույժն զգուշացրեց, որ սահմանված քանակը սպառեցինք, և հետագայում ցանկացած նեղ մասնագետի այց լինելու է վճարովի (ևս մի այց ունեցել էինք մեկ-երկու ամիս առաջ)։
Ստացվում է՝ տարվա ընթացքում 2-րդ ուղեգիրն օգտագործելուց հետո առաջնային օղակում երեխայի հետագա բոլոր այցերը նեղ մասնագետներին դառնում են 100% վճարովի։ Սա նշանակում է, որ առաջնային պահպանման օղակում «ամբողջական անվճար բուժօգնության» փոխարեն ներդրվել է վճարովի համակարգ, որտեղ պետությունը հոգում է միայն առաջին երկու այցի ծախսը, իսկ դրանից հետո երեխայի բուժման ողջ ֆինանսական բեռը մնում է ծնողի վրա»։

«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
6217:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
4516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
6416:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
11614:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8013:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7513:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6812:54