Գյումրիում կայացել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դեսպանների աշխատաժողովը

Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով: Այն անցկացվում է ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։
Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։
Հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Աշխատաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։ Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։
Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի և կառավարության անդամներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Անհնար է տարանջատել Հայաստանը և դրա մի մասը դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ»․ Վարդան Ոսկանյան
33Երեկ, 23:36
Գյումրիում կայացել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դեսպանների աշխատաժողովը
37Երեկ, 23:18
«Գագիկ Ծառուկյանի ազատ արձակումը իրավունքի գերակայության պահանջ է»․ Սուրեն Սուրենյանց
53Երեկ, 22:24
«Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են. կարող եք այլևս ժողովրդի ականջներից լապշա չկախել». Զախարովա
104Երեկ, 22:06
«Ընդդիմությունն այս պահին ՔԿՀ-ում ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան խորհրդարանում»․Դերենիկ Մալխասյան
64Երեկ, 21:54
Նիկոլ Փաշինյանը և Պուտինը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում
116Երեկ, 21:30
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը դիտարկվում է որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք»․ Վահե Դավթյան
68Երեկ, 20:42
«Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ»․ Անուշ Պողոսյան
89Երեկ, 20:00