Ուրբաթ, 28 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Գագիկ Ծառուկյանի ազատ արձակումը իրավունքի գերակայության պահանջ է»․ Սուրեն Սուրենյանց

«Գագիկ Ծառուկյանի ազատ արձակումը իրավունքի գերակայության պահանջ է»․ Սուրեն Սուրենյանց
35
Այսօր, 22:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման հարցը։
Այս դատական նիստը կարևոր փորձություն է արդարադատության համակարգի համար։ Կալանքը չի կարող ծառայել որպես քաղաքական ճնշման կամ հաշվեհարդարի միջոց. անձի ազատության սահմանափակումը պետք է ունենա բացառապես իրավական և հիմնավոր պատճառներ։ Գագիկ Ծառուկյանի հետագա կալանքի համար չկան նման հիմնավորումներ։ Նրա ազատ արձակումը իրավունքի գերակայության պահանջ է։
Սեպտեմբերի 3-ին դատարանը պետք է առաջնորդվի ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ օրենքով և արդարադատության սկզբունքներով։
Ազատություն Գագիկ Ծառուկյանին»: