«Մի՛ զարմացեք, եթե մի օր ինֆորմացիա ստանաք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Բաքվի բերդում»․ Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի՛ զարմացեք, եթե մեկ գեղեցիկ օր, առավոտյան արթնանաք ու ինֆորմացիա ստանաք, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Բաքվի բերդում։
Երբ իշխանության ղեկին հայտնվում են մարդիկ, ում համար սեփական աթոռն ու դիվիդենտները վեր են ազգային պատվից, ամենաանհավանական թվացող սցենարները դառնում են իրականություն։
Վերջին 20-30 տարիների համաշխարհային պատմությունը լի է նման դեպքերով։ Կարող եմ տասնյակից ավելի օրինակներ բերել, թե ինչպես են դավաճան կամ արտաքին ուժերին ծառայող իշխանությունները՝ ժողովրդից թաքուն, գիշերով ու դավադրաբար, սեփական ազգային հերոսներին ու հարգված գործիչներին հանձնել թշնամուն կամ միջազգային ատյաններին։ Հանձնել են պարզապես նրա համար, որ թեթևացնեն իրենց կլանային վիճակը:
Խնդիրներ չունենան արտաքին թշնամու կամ տերությունների հետ:
Լուծեն սեփական իշխանությունը երկարաձգելու հարցը։
Հարավսլավիայից մինչև Աֆրիկա ու Մերձավոր Արևելք՝ սցենարը նույնն է եղել․ սկզբում քարոզչամեքենայով հերոսին սևացնում են, հետո փակ դռների հետևում առևտուր անում, իսկ վերջում՝ հանրությանը կանգնեցնում կատարված փաստի առաջ։
Երբ երկրում ազգային արժեքներն ու հերոսները վերածվում են քաղաքական մանրադրամի, ոչ մի կարմիր գիծ այլևս գոյություն չունի։ Եվ եթե մենք այսօր աչք ենք փակում այս տրամաբանության վրա, վաղն առավոտյան լսելու ենք հենց այն լուրը, որի մասին նույնիսկ մտածելը սարսափելի է։
Պատմությունը չի ներում նրանց, որոնք մոռանում են իրենց հերոսներին և թույլ տալիս, որ նրանցով քաղաքական առևտուր արվի։
p.s․ Տղերք, ԶԳՈՆ...»։

«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջը»․ Գագիկ Համբարյան
1917:30
«Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ»․ Ֆիդան (տեսանյութ)
3817:18
«Մի՛ զարմացեք, եթե մի օր ինֆորմացիա ստանաք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Բաքվի բերդում»․ Սուրեն Ներսիսյան
3417:06
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը
3717:00
«Ադրբեջանական կողմի համար մեր պատվիրակության այցը իրական բարի կամք ցույց տալու հնարավորություն է»․ Վերոնիկա Զոնաբենդ
4416:42
«Բոլշևիկները խլում էին՝ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փաշինյանը խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու համար»․ Անդրանիկ Թևանյան
5016:30
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ (տեսանյութ)
4216:06
«Ո՞ւր է ՀՀ պետական դրոշը»․ Ոսկան Սարգսյան
7816:00