«Մարդուն փողոցում թողնելը լուծում չէ»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՕՐԻՆԱԿԱՆ» ԼՈՒԾՈՒՄԸ ՄԱՐԴՈՒՆ ԱՆՕԹԵՎԱՆ ԹՈՂՆԵԼԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ
Շենգավիթում թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանության ուղեկցությամբ, փորձում են քանդել 6 բնակելի տնակ։
Այո՛, հասկանալի է՝ կարող են ասել, որ այդ շինություններն ապօրինի են։ Որոշներն էլ մետաղական են, առանց քարե հիմքի։
Բայց մի պահ մտածե՞լ եք՝ այդ մարդիկ որտե՞ղ են ապրելու։
Մարդիկ տարիներ առաջ իրենց ունեցած միջոցներով այդտեղ կառուցել են այն, ինչ կարողացել են՝ միայն թե ընտանիքներով փողոցում չհայտնվեն։
Այդտեղ մարդիկ ապրում են։
Այնտեղ կա հոսանք, ջուր, կոմունալ ենթակառուցվածքներ։
Ու այստեղ մի շատ պարզ հարց է առաջանում.
Եթե այդ շինություններն ապօրինի էին, ապա ինչպե՞ս է տարիներ շարունակ այդտեղ եղել հոսանքն ու ջուրը։ Ո՞վ է այդ մարդկանց այդ հնարավորությունը տվել։ Ո՞վ է տարիներ շարունակ աչք փակել այդ ամենի վրա։
Հիմա հանկարծ հիշել եք, որ ապօրինի է՞։
Ու ամենահեշտ լուծումն էլ գտել եք՝ քանդել։
Բայց հետո՞։
Նյութապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող այս մարդիկ որտե՞ղ են ապրելու։
Փողոցո՞ւմ։
Պետությունը մարդուն կարող է ասել՝ «քո կառուցած շինությունն ապօրինի է», բայց պետությունը չի կարող իրեն թույլ տալ մարդուն իր միակ կացարանից զրկել ու չմտածել, թե նա հաջորդ գիշերը որտեղ է քնելու։
Ես չեմ ասում, որ ապօրինի շինությունները պետք է անպայման պահպանվեն։
Ես ասում եմ՝ մարդուն փողոցում թողնելը լուծում չէ։
Եթե այդ տարածքն իսկապես պետք է ազատվի, եթե այդ շինությունները պետք է քանդվեն, ապա նախ պետք է լուծվի այնտեղ ապրող մարդկանց կացարանի հարցը։
Հակառակ դեպքում սա ոչ թե օրենքի գերակայություն է, այլ՝
մարդուն օրենքի անունից անօթևան դարձնելու բարբարոսություն։
Մի՞թե այս պետության համար ավելի հեշտ է ոստիկանություն բերել ու մարդու տունը քանդել, քան այդ մարդու համար արժանապատիվ լուծում գտնել։
Պետությունը պետք է մարդուն պաշտպանի, ոչ թե նրա միակ կացարանը քանդի»։

«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
2516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
9914:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
6713:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7413:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7113:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6512:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7012:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
12111:36