«19 դեմք. 19 ճակատագիր. 1 պահանջ՝ ազատություն». ՀՅԴ

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «19 դեմք։ 19 ճակատագիր։ 1 պահանջ՝ ազատություն։
Ֆրանսիայի մայրաքաղաքում ցուցադրվում են Ադրբեջանում պահվող 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում կանցկացվի Ադրբեջանում պահվող 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդես։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։
Ցուցահանդեսը նպատակ ունի հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացված բռնությունը ու հայրենիքից բռնի տեղահանությունը ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարների ձերբակալությամբ : Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։
Քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքաը ցանկանում է հանրային տեսանելիություն ապահովել վերջիններիս համար :
Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ։ Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցություննէ հայտնել արցախահայերին։
Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 2023 թվականին, Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ճնշման խորացման պայմաններում, Փարիզը մարդասիրական օգնություն է նախաձեռնել, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը մեկնել Հայաստան՝ մինչև Հակարիի կամուրջ՝ շրջափակված Արցախի բնակչությանը աջակցելու նպատակով։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ ընդգծելով նրա նկատմամբ քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։
Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի քաղաքական և տեղական կառույցների աճող ներգրավվածությանը։ 2026 թվականի փետրվարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը։ Կորսիկայի խորհրդարանը 2026 թվականի հուլիսին ընդունեց «Աջակցություն Արցախին և Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակում» վերնագրով որոշում։ Նիցցայի քաղաքապետարանը 2025 թվականի դեկտեմբերին քաղաքապետարանի շենքի ճակատին տեղադրեց Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների դիմանկարները՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։ Եվրախորհրդարանը նույնպես բազմիցս պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. 2025 թվականի ապրիլի 2-ի բանաձևում այն պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ընդգծել Արցախի հայերի՝ անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը։
«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները բանտարկյալների դեմքերն չեն։ Դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են » - արձագանքել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազձանը :
Ցուցահանդեսը նաև հիշեցնում է արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել այն անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ովքեր ստիպած լքել էին Արցախը։ Այդ իրավական պարտավորությունը մինչ օրս չի իրականացվել։
«Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով» - նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը»:






«19 դեմք. 19 ճակատագիր. 1 պահանջ՝ ազատություն». ՀՅԴ (լուսանկար)
2417:48
«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջը»․ Գագիկ Համբարյան
4917:30
«Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ»․ Ֆիդան (տեսանյութ)
6617:18
«Մի՛ զարմացեք, եթե մի օր ինֆորմացիա ստանաք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Բաքվի բերդում»․ Սուրեն Ներսիսյան
4217:06
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը
4517:00
«Ադրբեջանական կողմի համար մեր պատվիրակության այցը իրական բարի կամք ցույց տալու հնարավորություն է»․ Վերոնիկա Զոնաբենդ
4816:42
«Բոլշևիկները խլում էին՝ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փաշինյանը խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու համար»․ Անդրանիկ Թևանյան
5316:30
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ (տեսանյութ)
4416:06