Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա ու կընդլայնվի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ գոհունակությամբ նշելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, վարչապետը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և զարգացումներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջը»․ Գագիկ Համբարյան
1917:30
«Միջազգային հանրությունը պետք է պայքարի Նեթանյահուի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ»․ Ֆիդան (տեսանյութ)
3817:18
«Մի՛ զարմացեք, եթե մի օր ինֆորմացիա ստանաք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Բաքվի բերդում»․ Սուրեն Ներսիսյան
3417:06
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը
3717:00
«Ադրբեջանական կողմի համար մեր պատվիրակության այցը իրական բարի կամք ցույց տալու հնարավորություն է»․ Վերոնիկա Զոնաբենդ
4416:42
«Բոլշևիկները խլում էին՝ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փաշինյանը խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու համար»․ Անդրանիկ Թևանյան
5016:30
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ (տեսանյութ)
4216:06
«Ո՞ւր է ՀՀ պետական դրոշը»․ Ոսկան Սարգսյան
7816:00