«Տպավորություն ունեմ, որ Արցախը հայաթափվելու հետ հաշտ էին ՌԴ-ն, ՀՀ-ն, Եվրոպան և Ամերիկան»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020-ի մեր սարսափելի պարտությունից հետո Արցախում հայ բնակչություն պահելու համար անհրաժեշտ էր միջազգային խաղաղապահ ուժ:
Այդ ուժը Ռուաստանն էր, որ չկատարեց իր ստանձնած պարտավորությունը: Կան այլ օրինակներ, երբ ՄԱԿ-ի կամ այլ ուժեր պատշաճ կերպով չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունը, որի հետևանքով մի ամբողջ ժողովուրդ ենթարկվել է աղետի՝ բռնի տեղահանության, էթնիկ զտման, անգամ՝ կոտորածի:
Այսօր Ռուսաստանն իր պարտավորություն չկատարելու և արցախահայությանը չպաշտպանելու մեղքը դնում է վարչապետ Փաշինյանի ու Պրահայի 2022-ի հոկտեմբերի 6-ի հայտարարության վրա:
Անկասկած, Պրահան Փաշինյանի ու նրա արտգործնախարարի աղետալի սխալներից է, գուցե ամենաաղետալին:
Ինչո՞ւ: Որովհետև երբ 30 տարիների անվտանգության երաշխավորը հրաժարվում է իր մանդատից, ճանաչում է Ադրբեջանի 86.8 հազար քառակուսի կիլոմետրը և Արցախը նրա կազմում, ապա դա հակառակորդին տալիս է «լեգիտիմ իրավունք» բռնի տեղահանելու, էթնիկ զտման ենթարկելու և կոտորելու մի ամբողջ ժողովրդի:
Եթե Փաշինյանն ու նրա թիմը չներգրավվեին Պրահայի՝ ֆրանս-եվրոպական ամոթալի ոլորոպտույտի մեջ, արդյոք չէ՞ր լինի 2023-ի սեպտեմբերի 19-ը:
Հավանաբար կլիներ, գուցե կլիներ, կարող է լիներ: Բայց ուզում եմ ցույց տալ նաև, թե ինչ աղետալի սխալ էր Պրահան և ինչպես այն արձակեց հակառակորդի ձեռքերը:
Իրականում, տպավորություն ունեմ, որ Արցախը հայաթափվելու դավադիր մտքի ու քայլերի հետ հաշտ ու համաձայն էին.
ա/ Ռուսաստանը, որ խաղաղապահն էր ու պետք է լիներ երաշխավորը,
բ/ Հայաստանի գործող վարչակարգը և դա ապացուցվեց նաև նրանց հետագա քայլերով ու հայտարարություններով,
գ/ Եվրոպան,
դ/ Ամերիկան:
Դե, Ադրբեջանի ու Թուրքիայի մասին չեմ խոսում»:

«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
7903:06
Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
16300:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
128Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
107Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
164Երեկ, 21:55
«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան
129Երեկ, 21:36
«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 21:12
«Ինչի՞ մասին է գրել, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել»․ Արեգ Սավգուլյան
93Երեկ, 20:48