Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Սա անկախություն չէ, այլ՝ ինքնախաբեություն»․ Նաիրի Հոխիկյան

«Սա անկախություն չէ, այլ՝ ինքնախաբեություն»․ Նաիրի Հոխիկյան
39
Այսօր, 12:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախությունն արժեք ունի, եթե դրա հետևում կանգնած է ուժեղ բանակ և այդ բանակին զավակներ նվիրող ազգ։
Եթե բանակը թույլ է, հայրենիքի արժեքը չգիտի, իսկ ժողովուրդը չի ուզում իր զավակներին ուղարկել բանակ, ապա անկախությունը ոչ մի արժեք չունի։
1994-ի խայտառակ պարտությունից հետո Ադրբեջանը գնաց բանակի ուժեղացման ճանապարհով՝ ժողովրդի մեջ քարոզելով հենց այդ գաղափարը։ Հետագա գրեթե 30 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակիչները իրենց համար պատիվ էին համարում բանակի համար ծառայելը, բանակին զավակ նվիրելը, բանակին օգտակար լինելը։
Հայաստանում բանակը դարձել էր պատժի վայր, որտեղ մարդիկ լաց ու կոծով էին ուղարկում իրենց զավակներին։ Այսօր էլ մարդիկ հրճվում են անկախություն բառից, բայց իրենց զավակներին հազար ու մի հիվանդություն են կպցնում, որ բանակ չուղարկեն, իսկ ուժեղ բանակի մասին լսելիս անմիջապես արձագանքում են՝ ո՞ւմ երեխայի հաշվին եք ուժեղ բանակ սարքում։
Այդպիսի արժեքներ ունեցող ժողովուրդն անկախության արժանի չէ, իսկ դավաճան իշխանությունները ևս դուրս են գալիս ժողովրդի միջից ու ընտրվում են ժողովրդի կողմից։
Հետևաբար՝ սա անկախություն չէ, այլ ինքնախաբեություն։
Ժողովրդի միջից պիտի ԱԶԳԸ դուրս գա, ոտքի կանգնի, իր արժեքները տարածի, բանակ սիրել ու գնահատել սովորեցնի, որ անկախությունը իրականում լինի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան