«Կոշտ պայքար է սկսվում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր՝ ԱՄՆ, Դանիայի ու Գրենլանդիայի միջև, որն ըստ էության կարող ենք որակել «Թրամփի կղզու» մասին համաձայնագիր։ Այսինքն, սա նման է «Թրամփի ուղուն», երբ դե յուրե պահպանվում է Դանիայի այսպես ասած ինքնիշխանությունը և տարածքային ամբողջությունը Գրենլանդիայի նկատմամբ, բայց ԱՄՆ ստանում է այնտեղ ընդհուպ ռազմական ուժի ծավալման լայն հնարավորություն։
Իհարկե, բառացի նույնը չէ, ինչ «Թրամփի ուղին», բայց դե ֆակտո այդ է տրամաբանությունը։
Հատկանշական է, որ այս ֆոնին, սեպտեմբերի 19–21–ին Գրենլանդիայից ոչ հեռու, և Կանադային շատ մոտ ֆրանսիական անդրծովյան տարածք՝ Սան Պիեռ և Միկելոն է մեկնում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, հաստատելու, որ այդ տարածքը միշտ լինելու է ֆրանսիական։ Սա, իհարկե, անմիջականորեն Գրենլանդիայի մասին չէ, այլ նաև Կանադայի՝ այդ երկրի հանդեպ Թրամփի քաղաքականության համատեքստում։ Հատկանշական է, որ Մակրոնը Սան Պիեռ և Միկելոնում հյուրընկալել է նաև Կանադայի վարչապետին, նրան դիմելով որպես հարևան։
Ինչ խոսք, Մակրոնն այդ իմաստով ցուցադրության կամ քարոզչության «վարպետ» է, բայց ահա ինչքանով է նա գործնական քաղաքականության առումով պատրաստ դիմակայել Թրամփի հավակնություններին՝ հարց է։ Վերջին հաշվով, Գրենլանդիան փորձում էին պաշտպանել, հայտարարելով, որ թույլ չեն տա Թրամփին իրականացնել իր մտադրությունները, բայց այսօր նա կնքում է համաձայնագիրը Դանիայի վարչապետի ու Գրենլանդիայի ղեկավարի հետ։
Անշուշտ, սա դեռ անշրջելի չէ, որովհետև ենթակա է վավերացման։ Եվ միաժամանակ, Գրենլանդիան չի անցնում ԱՄՆ–ին, չի դառնում նահանգ՝ դե յուրե։ Բայց, դե ֆակտո Թրամփը անում է քայլ առաջ, ինչը, իհարկե, կփորձի կապիտալիզացնել Կոնգրեսի միջանկյալ ընտրությանը։ Մյուս կողմից, ԵՄ-ն՝ անշուշտ ոչ առանց Ֆրանսիայի դերակատարության, քայլ է անում Կանադայի ուղղությամբ, այդ երկիրը դիտարկելով ԵՄ հետ ասոցացվածության կարգավիճակով։
Սա, իհարկե, հատկանշական քայլ է, որովհետև կարծես թե բավականին կոշտ պայքար է սկսում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»։

«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
614:00
««Արևմտյան Ադրբեջանի համայնքն» աշխատանքային խումբ է ստեղծել՝ Հայաստանի տարածքում աղվանական ժառանգությունն ուսումնասիրելու համար»»․ ադրբեջանական ԶԼՄ
2613:42
«Կոշտ պայքար է սկսվում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»․ Հակոբ Բադալյան
3613:30
«Փաշինյանի դեպքն ամբողջվին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում»․ Արմեն Հովասափյան
4613:24
«Մնում է պարզել՝ այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն»․ Արեգ Սավգուլյան
5013:12
«Պարադոքսն այն է, որ «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում է արգելված թեմա»․ Արտակ Զաքարյան
4613:06
«Քննարկել ենք Ուկրաինային աջակցելու փաթեթը». Զելենսկի (տեսանյութ)
12212:42
«Եթե Փաշինյանը որոշի Տիգրանաշենը հանձնել, ինչպե՞ս եք պայքարելու». լրագրողը՝ Տիգրան Աբրահամյանին (տեսանյութ)
5412:36