«Պարադոքսն այն է, որ «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում է արգելված թեմա»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախություն՝ առանց պատրանքների․
35 տարի առաջ, ընտրողների 99,5%-ը քվեարկեց հանուն ազգային-պետական ինքնիշխանության։
Հետագա տարիներին իհարկե, որպես հասարակությունն ու քաղաքական դաշտ՝ մշտապես բաժանվել ենք ներքին և արտաքին տարատեսակ օրակարգերի միջև։ Սակայն 1991թ. սեպտեմբերին բոլորս միասին ու միակամ էինք:
Ի տարբերություն մերձբալթյան հանրապետությունների և Վրաստանի, որոնք բարձրացրել էին «խորհրդային կայսրության» դեմ պայքարի կարգախոսները, մեզ մոտ զարգանում էին ազգային մղումները: Այն առաջին հերթին դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայազգի բնակչության իրավունքների համար պայքարով։
Անկախության պահանջն ավելացավ ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում ընկած էր արցախյան շարժումը:
Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ մեր նորանկախ երկիրը չհանդիսացավ 1918-20թթ. առաջին հանրապետության իրավաքաղաքական շարունակողը, այլ Հայկական ԽՍՀ-ն ներառեց իր ազգային պատմական նարատիվի մեջ։
1988-90թթ. ՀԽՍՀ-ն արթնացավ, վերածնվեց «Միացումի» գաղափարով՝ ինչն ամրագրված է 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում։
Պարադոքսն այն է, որ այսօր «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է արգելված թեմա: Ազգային գաղափարը, որը ավտորիտար համակարգից հայ ժողովրդին բերել է բաղձալի անկախության՝ այսօրվա ազատ, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանում արգելված թեմա է:
Աբսուրդ է, բայց այն ճանաչվել է «վնասակար և հակապետական»։ Դա գործող ռեժիմի աղետաբեր պարտության և «պատժել հանուն խաղաղության» (punishment for peace) ձևաչափով՝ կեղծ պատրանքներ սփռելու, մարդկանց վախեցնելով կառավարելու գինն է։
Համեմատություններն իհարկե պայմանական են, բայց եկեք մի պահ պատկերացնենք՝
-մերձբալթյան երկրները հանկարծ հրաժարվեն «1940 թվականի օկուպացիայի» հետևանքների դեմ պայքարից,
-Ուկրաինան և Վրաստանը հրաժարվեն «տարածքային ամբողջականության» վերականգնումից;
-Ադրբեջանը հրաժարվի «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարից;
-Մոլդովայի կառավարությունն արգելեր «Մեծ Ունիրի» գաղափարը՝ այն համարելով հակապետական;
-Ռուսաստանը հրաժարվեր ԽՍՀՄ իրավահաջորդությունից;
- Հունգարիան մոռացության մատներ Տրանսելվանիան և այլն:
Պատկերացրի՞ք։ Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել նաև Հայաստանի ինքնիշխան Հանրապետության մշուշոտ ապագան՝ «ապարցախացման» պարագայում։
Այսօր՝ 35 տարի անց, Հայաստանը կրկին կանգնած է «խաչմերուկում»։ Ինչպես 1991թ., այժմ էլ պարզ է, որ վերադարձը դեպի հաղթական ու հերոսական անցյալ հնարավոր չէ, իսկ ապագան իր մեջ բազմաթիվ ռիսկեր, վտանգներ և անկանխատեսելիություն է պարունակում: Սակայն առաջ գնալ, այնուամենայնիվ պետք է:
Այստեղ առանցքային հարցն այն է՝ ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից, չափազանցված սպասումներից, և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կողոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը»։

«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1123:30
Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
5723:19
«Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
4423:06
«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
6322:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
6922:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
8121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
8721:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7921:30