Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Եթե կլինեն որոշումներ, պաշտոնական հաղորդագրություններ կտարածվեն». Տարոն Չախոյան

«Եթե կլինեն որոշումներ, պաշտոնական հաղորդագրություններ կտարածվեն». Տարոն Չախոյան
43
Այսօր, 12:18

«Մամուլը շատ բան կարող է գրել, պետք չէ հիմնվել դրա վրա: Եթե կլինեն որպես էդպիսին որոշումներ, բնականաբար այդ որոշումների մասին պաշտոնական հաղորդագրություններ կլինեն»,- ճեպազրույցի ժամին ասել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Հայկ Սարգսյանի վերաբերյալ լրագրողի հարցին:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։
Երկրորդ տարբերակով՝ ՔՊ վարչությունը կարող է վերահսկող հանձնաժողովից պահանջել ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ կուսակցության տրամադրության տակ եղած ամբողջ նյութն ու փաստերը։ Դրանք արդեն կքննարկվեն կուսակցության ղեկավար մակարդակում՝ ՔՊ վարչությունում, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ Սարգսյանին հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ սահմանափակվել հերթական նկատողությամբ»: