Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Մնում է պարզել՝ այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն»․ Արեգ Սավգուլյան

«Մնում է պարզել՝ այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն»․ Արեգ Սավգուլյան
47
Այսօր, 13:12

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս սիամական երկվորյակներին՝ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Մնում է պարզել այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն։ Նախկին աշխղեկի անունը կապվում էր ընտրական մախինացիաների հետ, իսկ ԱԽՔ քարտուղարը եղել է Հայաստանի երրորդ հանրապետության մեջ ամենագորշ և ամորֆ պաշտոնյան։ Իրենց պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը և ազգային ինքնության նշաձողը իջեցվել է շրիշակի մակարդակի։
Հ.Գ. Ապագայում ՔՊ-ական իշխանության օրոք տրված բոլոր պարգևները վերանայվելու են դատական կարգով։ Ձեր կուսակցականներին պատվոգրեր տվեք, ոչ թե պետական պարգևները պղծեք»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան