Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հակակոռուպցիոնից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, գրում է «Ազատություն»-ը:
Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։
Հովհաննես Հակոբյանը, իր հերթին, ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
2621:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
11220:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
8719:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
9518:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
8718:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14418:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9118:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8517:48