«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն․ «Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ ՀՀ վարչապետի թիվ 1022-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի նպատակն էր քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, եռամսյա ժամկետում գտնել դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։
Ռուսական կողմը ներկայացրեց երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով»։

«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
1121:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
3221:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
4121:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
9420:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
6020:24
«Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան
7719:48
«Մեզ պետք է ապրումակցում հասարակությունում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8619:30
«Արսեն Գևորգյանի մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե նրա դեմ սև արշավ չիրականացնեիք»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7719:00