Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար

Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
58
Այսօր, 23:19

Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար, հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։

«Շվեդիան լրացուցիչ շուրջ 720 միլիոն շվեդական կրոն (71 միլիոն դոլար՝ խմբ.) կհատկացնի Ուկրաինայի պաշտպանությանը միտված բազմակողմ հիմնադրամներին և նախաձեռնություններին աջակցելու համար»,- ասվում է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարության հստակեցմամբ՝ միջոցները կուղղվեն հակաօդային պաշտպանության և հեռահար գործողության սպառազինության մատակարարմանը։ Շուրջ 20 միլիոն դոլար կհատկացվի PURL նախաձեռնության շրջանակում ամերիկյան զենքի ձեռքբերմանը, իսկ մոտ 18 միլիոն դոլար՝ զինամթերքի մատակարարման չեխական նախաձեռնությանը։