Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վկայի հարցաքննությունով փաստվեց, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»․ Արմեն Ֆերոյան

«Վկայի հարցաքննությունով փաստվեց, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»․ Արմեն Ֆերոյան
25
Այսօր, 18:30

«Վկայի հարցաքննությունով փաստվեց, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ ընդգծելով՝ սա քաղաքական հետապնդում է, կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ»։

«Եղել է նախադեպ և առաջին ատյանի դատարանը համարել է, որ տնային կալանքի տակ գտնվող անձին նորից կալանավորելը ծայրաստիճան ապօրինություն է․․․ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն մոտեցումը չկիրառվեց Սամվել Կարապետյանի դեպքում․ պատճառն ակնհայտ է, սա քաղաքական հետապնդում է»,- հավելեց փաստաբանը։