Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով, որ լրագրող Աննա Գևորգյանը և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հրապարակեն Աննա Հակոբյանից իր բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկատվության հերքումը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
«Փաշինյանը նաև պահանջում է 4 միլիոն դրամի չափով դրամական փոխհատուցում՝ զրպարտության համար։
Աննա Գևորգյանը 2026 թվականի սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկատվություն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների մասին, իսկ հոկտեմբերի 5-ին www.iravunk.com լրատվական կայքում և իր «Իրավունք թերթ» ֆեյսբուքյան էջում արտատպել է այդ տեղեկատվությունը, ինչը հայցվորը համարում է զրպարտություն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք գործիչների եւ լրատվամիջոցների դեմ էլ է դատարան դիմել:
Մենք տեղեկացանք, որ նոյեմբերի 11-ին առաջին ատյանի դատարանը որոշել է արգելանք դնել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի գույքի վրա, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը արագ արձագանքել է, և արգելանք է դրել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի հաշիվների և գույքի վրա՝ 4 մլն դրամի չափով»,- գրել է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
2420:24
«Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան
5719:48
«Մեզ պետք է ապրումակցում հասարակությունում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6919:30
«Արսեն Գևորգյանի մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե նրա դեմ սև արշավ չիրականացնեիք»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
6919:00
«Երբ որ ասում եք՝ դուք եք սպանել, պարզ է, որ պետք է պատասխանենք՝ ոչ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7618:48
«Վկայի հարցաքննությունով փաստվեց, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
8018:30
«Քաղաքական ոչ վատ անցյալ ունեցող Ռուբինյանը հերթական անգամ մեր նիստը վեր է ածում թաղի բեսեդկայի». Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
7518:12
«Մեր մյուս գործընկերներից մեկը դիմում է դեղի համար, ասում են՝ հո «Դիլիջան Ռեզորթ» չես եկել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8117:24