Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քաղաքական ոչ վատ անցյալ ունեցող Ռուբինյանը հերթական անգամ մեր նիստը վեր է ածում թաղի բեսեդկայի». Մամիկոն Ասլանյան

«Քաղաքական ոչ վատ անցյալ ունեցող Ռուբինյանը հերթական անգամ մեր նիստը վեր է ածում թաղի բեսեդկայի». Մամիկոն Ասլանյան
26
Այսօր, 18:12

«Քաղաքական ոչ վատ անցյալ ունեցող Ռուբինյանը երբ որ սկսեց նիստերի ընթացքը, ես հասկացա, որ մեր նիստը հերթական անգամ վեր է ածում թաղի բեսեդկայի»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ընդդիմադիր պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ ՀՀ թիվ մեկ ամբինում տիրող տոնայնությունը ամենևին հարիր չէ ՔՊ-ականների կողմից հռչակած օրակարգերի հետ։

«Պարո՛ն Ասլանյան, հարգալի՛ց խոսեք ԱԺ-ի և ԱԺ ամբիոնի մասին։ Սա թաղի բեսեդկա չի․․․ Չեք ուզում թաղի բեսեդկա դառնա, զսպե՛ք ձեր գործընկերներին»,- Ասլանյանի ելույթն ընդհատեց Ռուբինյանը։

«Ամեն անգամ մի՛ տարեք հարաբերությունների սրման, ու հետո բոլորս ընկնենք անհարմար վիճակի մեջ։ Քաղաքացիները մեզ այստեղ չեն ուղարկել մասխարայի, ուղարկել են խնդիրների լուծման համար»,- նշեց Ասլանյանը։