«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽՎ-ում

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգևորականներ»:
Իր ելույթում ՔՊ-ականը ՀԱԵ վերաբերյալ հնչած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ»։ Նա պնդեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն։ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց հոգևորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։
Պատճառն այն է, որ Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրան ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
10618:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8617:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15816:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9816:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9215:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9614:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
23214:37