Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան

«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան
50
Երեկ, 23:24

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին և կից գրել է․ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն: Իրավունքը եթե գերակայի, այս խնդիրները չեն լինի, իսկ իրավունքը պետք է գերակայի:
Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի»։

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան