Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Մոսկվայում Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնիի ավտոմեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Քննիչների, ԱԴԾ-ի և ՆԳՆ աշխատակիցների համատեղ օպերատիվ միջոցառումների ընթացքում հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը․ նա 2005 թվականին ծնված աղջիկ է։ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկություններով՝ ձերբակալվածը 2026 թվականի հուլիսից գտնվել է խարդախ զանգերի կենտրոնի ներկայացուցչի հոգեբանական ազդեցության տակ։ Քննության տվյալներով՝ նախ աղջիկը, տրվելով բանկի կեղծ աշխատակիցների հնարքներին, խոշոր գումար է փոխանցել «անվտանգ հաշիվների»։ Հետագայում նա սկսել է կատարել անանուն համակարգողների հրահանգները՝ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստման և իրագործման ուղղությամբ, հայտնել են Քննչական կոմիտեից։ Կասկածյալը պայթուցիկ սարքը տեղադրել է ավտոմեքենայի հատակի տակ։
Ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքներն ու աղջկա հանցակիցներին։
72-ամյա Զավորոտնին վիրավորվել էր նոյեմբերի 13-ին Կիրովոգրադսկայա փողոցում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մոսկովյան հիվանդանոցներից մեկը։

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը
3818:55
20 միլիոն դրամ կաշառք տալու մեղադրանքով պաշտոնյաներ են ձերբակալվել
3618:48
«Քյասիբներ, հավաքվեք, պարոն Ավինյանից հրովարտակ ունենք». Լիաննա Խաչատրյան
6518:06
«Իրականացվո՞ւմ է վարորդների նախաուղերթային բժշկական զննում, թե՞ ոչ»․ Ծաղիկ Վարդանյան
8015:24
«Ինձ վրա մահափորձ անողին կալանքի չուղարկեցին»․ Արթուր Չախոյան
9714:48
Վալոդյա Գրիգորյանի եղբոր ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
10414:24
«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg
20013:49
Մերձավոր Արևելք է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը
24012:13