«Հարձակումը գահակալի դեմ, հարձակում է հենց Եկեղեցու դեմ»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղղակի զավեշտալի է տեսնել՝ ինչպես է Մեծ Բրիտանիայի պատգամավոր Էդվարդ Լեյը ԵԽԽՎ ամբիոնից պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը, իսկ հայ պատգամավորը նույն ամբիոնից Եկեղեցին «պաշտպանում է»… Կաթողիկոսից՝ միաժամանակ վարկաբեկելով այն։
Հիշեցնենք, որ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ։ Այն հիմնված է Եկեղեցու առաքելական հաջորդականության, սրբազան ձեռնադրության և օծման վրա, որի միջոցով ՔՐԻՍՏՈՍԻ առաքյալներից եկող շնորհը անընդմեջ փոխանցվում է մեր Եկեղեցու նվիրապետության մեջ։
Նրան ՊԱՇՏՊԱՆԵԼԸ նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության և հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, ՀԱՐՁԱԿՈւՄԸ Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը խարսխված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վրա, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։
Տերը ողորմի և այց կատարի: Ամեն»:

«Չեմպի» հզոր թայֆունը կաթվածահար է արել Թայվանը և հանգեցրել Արևելյան Ասիայում հարյուրավոր չվերթների չեղարկման (տեսանյութ)
63Երեկ, 22:42
Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Երևանում. վրաերթի ենթարկվածի վիճակը ծայրահեղ ծանր է
103Երեկ, 21:48
Ինքնահրկիզումից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է (տեսանյութ)
106Երեկ, 18:54
Փարիզի մերձակայքում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ (տեսանյութ)
262Երեկ, 15:24
Բուլղարիայի խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցը հրել և գետնին է գցել լրագրողին (տեսանյութ)
299Երեկ, 14:30
Թուրքիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
190Երեկ, 13:12
Հրաձգություն՝ Հորդանան գետի արևմտյան ափին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
273Երեկ, 12:19
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 11 օտարերկրացիներ են տեղափոխվել հիվանդանոց (տեսանյութ)
119Երեկ, 12:06