«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»
Հերթական աարսափելի ավտովթարն է քիչ առաջ տեղի ունեցել Զվարթնոց թաղամասում՝ «Զովք» սուպերմարկետի հարակից հատվածում:
«Իշխանություն» լրատվականին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ճանապարհի տվյալ հատվածում գտնվող վտանգավոր շրջադարձը պարբերաբար ծանր վթարների պատճառ է դառնում։ Նրանց խոսքով՝ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն մինչ օրս շրջադարձը չի փակվել կամ երթևեկության անվտանգությունն ապահովող լուծում չի տրվել։
«Ամեն ամիս այս հատվածում մարդ է մահանում, բայց ոստիկանությունը համառորեն չի փակում այդ վտանգավոր շրջադարձը»,- նշել է ահազանգած քաղաքացին։
Դեպքի վայրից ստացված կադրերում երևում են վթարված ավտոմեքենաներ, ճանապարհին առկա բեկորներ։
Քաղաքացիները պահանջում են, որ իրավասու մարմինները հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ վերանայելով երթևեկության կազմակերպումը և լուծում տալով վտանգավոր շրջադարձի խնդրին։
Վթարի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկություն այս պահին չկա, ՆԳՆ-ից ասացին՝ մանրամասներ կհայտնեն»։

Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
168Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
123Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
165Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
117Երեկ, 16:12
Ուկրաինան հարվածել է Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին (տեսանյութ)
232Երեկ, 15:25
Հնդկաստանի երկնքում կայծակի հարվածից ինքնաթիռ է վնասվել
275Երեկ, 12:48
Ստամբուլում բազմահարկ շենք է փլուզվել (տեսանյութ)
161Երեկ, 12:36
Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
284Երեկ, 00:42