Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում սահմանված նվազագույն անցողիկ շեմն անցնել։ Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ վերջին անգամ հունիսի 23-ին է անցկացվել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր փուլ, որին մասնակցել է 32 անձ, որոնցից 30-ը չի հաղթահարել սահմանված նվազագույն անցողիկ միավորը։ Այդ գրավոր քննության հաջորդ՝ որակավորման ստուգման հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել առաջիկայում, որին, փաստորեն, միայն 2 անձ է մասնակցելու։ Առաջիկայում տեղի կունենա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր փուլը։ Հայտերի ընդունումն արդեն ավարտվել է։ Նշենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներն անցկացվում են դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշման հիման վրա»։

«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7417:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8417:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
7517:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
16717:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
7717:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7416:48
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման ուղիները
12016:37
«Վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան
7316:30