«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԽԽՎ զեկույցը փաստացի արձանագրեց նորընտիր ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող հինգ մանդատների գողությունը։
ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ ԿԸՀ-ի այն որոշումը, որով երեք ընտրատեղամասերում քվեարկությունը ճանաչվել է անվավեր՝ բավարար չափով հիմնավորված չէ։
Զեկույցում նաև նշվում է, որ որոշ հաշվարկների համաձայն՝ եթե անվավեր ճանաչված տեղամասերի արդյունքները ներառվեին ընդհանուր հաշվարկում, ԲՀԿ-ն կարող էր հաղթահարել 4%-ի շեմը և ստանալ խորհրդարանական մանդատներ։
Դա իր հերթին կարող էր ազդեցություն ունենալ նաև խորհրդարանում ուժերի հարաբերակցության վրա և թույլ չտալ իշխող կուսակցությանը ստանալ ձայների երեք հինգերորդին համապատասխան մեծամասնություն»։

«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
011:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
2011:13
«Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում»․ Զարուհի Մուրադյան
2910:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան
3710:30
«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից հետո դեռ չի ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր»․ Տիգրան Աբրահամյան
4910:06
«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
14609:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
5909:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
6909:00