Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ վիրավորների թվում երեխա կա

457
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ., 10:36
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Մ-ի վարած «BYD» մակնիշի և 26-ամյա Էդմոնդ Հ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կամո Տ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտակ, մեկ վիրավոր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Էդմոնդ Հ-ի ուղևոր 9-ամյա Ս․ Հ-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդներից Կամո Տ-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
2512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
5012:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
10710:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
176Երեկ, 21:06
Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, մահացել շտապօգնության մեքենայում
151Երեկ, 18:30
«Չեմպի» հզոր թայֆունը կաթվածահար է արել Թայվանը և հանգեցրել Արևելյան Ասիայում հարյուրավոր չվերթների չեղարկման (տեսանյութ)
22323.10.2026, 22:42
Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Երևանում. վրաերթի ենթարկվածի վիճակը ծայրահեղ ծանր է
25423.10.2026, 21:48
Ինքնահրկիզումից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է (տեսանյութ)
22823.10.2026, 18:54