«ԱՄՆ զորքերի դուրս բերումը Իրաքից ահազանգ է մեզ համար»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Ամերիկյան զորքերը օրերս վերջնականապես լքում են Իրաքի տարածքը, որտեղ հայտնվել էին 2003թ. ներխուժման արդյունքում։
Այն, որ ամերիկյան ներկայությունը բարեկեցություն չբերեց Իրաքի պետությանն ու ժողովրդին, խոստովանում են նույնիսկ ամերիկյան վերնախավի ներկայացուցիչները՝ որակելով Իրաքյան պատերազմը որպես «21-րդ դարի վատագույն պատերազմ»։
Այն, թե ինչի է վերածվել այսօր Իրաք պետությունը, ևս հստակ տեսանելի է. բաժան-բաժան եղած երկիր, որը չունի կենտրոնաձիգ իշխանություն, իսկ երկրի տարածքը տարբեր պետությունների պրոքսի-պատերազմների մարտադաշտ է։
Սակայն ԱՄՆ զորքերի դուրս բերումը ևս մի ահազանգ է մեզ համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ու թելադրանքով Սյունիքում փաստացի հատուկ կարգավիճակ ունեցող ենթակառուցվածքի տրամադրումը («Զանգեզուրի միջանցքը»), որը փաթեթավորվել է «Թրամփի ուղի» անվան տակ, այս պահին հիմնված է ԱՄՆ նախագահի խոսքի ու հեղինակության վրա։
Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ կլինի Սյունիքում ԱՄՆ նախագահի փոփոխության (երկու տարուց) կամ ԱՄՆ հետքաշման պարագայում, այնպես, ինչպես լինում է հիմա Իրաքում կամ եղել է 5 տարի առաջ Աֆղանստանում։ Պատասխանը շատ ակնհայտ է. թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա ամեն ինչ, մենք՝ ոչինչ։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ներկայիս դե-ֆակտո իշխանությունների վարած արտաքին քաղաքականության սնանկությունը։
Իմիջիայլոց, ԱՄՆ զորքերի դուրս բերումը ռազմավարական հաղթանակ է մեր հարևան Իրանի համար. դժվար է պատկերացնել ավելի կարևոր երկիր Թեհրանի համար, քան Իրաքը, որտեղ իրանական ուժերը գործելու նոր հնարավորություններ են ստանում»։

«ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի դրական կետերը»․ Նաիրա Կարապետյան
2314:06
«Եթե կգտնեք մեկին, ով իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա»․ Կարեն Համբարձումյան (տեսանյութ)
5013:12
Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն
5813:06
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵՄ (տեսանյութ)
12413:01
«Գիտեմ՝ հիմա ինչ է տեղի ունենալու», «վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»․ բանավեճ՝ Բաբկեն Թունյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
7412:36
«Պատերազմը երևի կլիներ՝ անկախ նրանից՝ ով էր Հայաստանի իշխանությունը, բայց հետևանքներն այսքան աղետալի չէին լինի»․ Սերգեյ Շահվերդյան (տեսանյութ)
5712:30
Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել Է վերսկսել միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
13412:18
«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7211:18