«Սատկած էշը համայնքի վրա ծախես, անունը դնես բարեգործություն, մի հատ էլ մուննաթ գաս»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Եթե Գերմանիայում ավտոինդուստրիան չդիմանալով չինական մրցակցությանը՝ ճգնաժամի մեջ կործանվում է, Սիսիանում այն ծաղկում է ապրում։
Ո՞վ էր ասում OPEL մակնիշի ավտոմեքենա վարողը համբալ է, լավ եկեք չքաղաքականացնենք։ Սիսիանը դա ինչ որ Երևան չէ, այստեղ Opel ունեցողը 1-ին կրուգ ֆռացող տղա է։ Լավ է լինել առաջինը գյուղում, քան վերջինը քաղաքում, ահա այս գաղափարաբանությամբ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանը հանուն իրենց Վասյուկինի (պատգամավոր եղբոր բնութագրմամբ) իր 300.000 դրամանոց կաշկամոբիլը զոհաբերել է Սիսիանում մի ՊՈԱԿ-ի՝ վարձակալական հիմունքներով, տարեկան 2 միլիոն ՀՀ դրամի դիմաց։ Ասում են մրցույթով է շահել, իրավաչափ է, օփելը լեգիտիմ է և այլն։ Սա 6 անգամ գերազանցում է վարձակալված գույքի շուկայական արժեքը։
Ինչո՞ւ չէր կարող ՊՈԱԿ-ը որպես հիմնական միջոց ձեռք բերել ավտոմեքենան, որովհետև Սիսիանում հարցին կարճ են մոտեցել, եթե մեքենայի հարց է, ապա պետք է խնդիրը լուծել «մեքենայության» մեթոդաբանությամբ, այսինքն՝ էլեմենտար խաբեբայությամբ։
Հ.Գ. Սա մաքուր քրեական գործ է, առնվազն ՊՈԱԿ-ի տնօրենը պետք է բացատրություն տա, թե ինչու որպես հիմնական միջոց ձեռք չեն բերել ավտոմեքենան և վերականգնի ՊՈԱԿ-ին հասցված վնասը։ Իհարկե, բարդ նախաքննության ընթացքում կպարզվի արդյո՞ք ՊՈԱԿ-ի մրցույթների վրա պատահաբար չի ազդել շահողի եղբոր պատգամավորական մանդատ ունենալու հանգամանքը։
Հ.Գ. Բայց, իրոք, ամոթն էլ լավ բան է, սատկած էշը համայնքի վրա ծախես՝ անունը դնես բարեգործություն, մի հատ էլ նեղանաս ու մունաթ գաս։ Արա նման գործարքներից Գեղի գերբեր են ծռվում, իսկ դա ՔՊ-ականների մոտ նեղ մասնագիտական է»։

«Սատկած էշը համայնքի վրա ծախես, անունը դնես բարեգործություն, մի հատ էլ մուննաթ գաս»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
1515:24
«Բա եթե էդքան սովորական ա հայհոյանքը, ինչ եք ուզում Վահրամից»․ Ժաննա Ալեքսանյան
4114:42
«ԱՄՆ զորքերի դուրս բերումը Իրաքից ահազանգ է մեզ համար»․ Վարուժան Գեղամյան
5314:24
«ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի դրական կետերը»․ Նաիրա Կարապետյան
4414:06
«Եթե կգտնեք մեկին, ով իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա»․ Կարեն Համբարձումյան (տեսանյութ)
7013:12
Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն
6913:06
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵՄ (տեսանյութ)
14713:01
«Գիտեմ՝ հիմա ինչ է տեղի ունենալու», «վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»․ բանավեճ՝ Բաբկեն Թունյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
8112:36