«Հանրության և իմ ակնկալիքն է` տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Աննա Հակոբյանին. «Տիկին Աննա Հակոբյան, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք։ Հանրությունն ու ես կսպասենք ձեր պատասխանին Շաքիում տեղի ունեցած բռնության սահմռկեցուցիչ դեպքի առնչությամբ։
Ցանկանում եմ հստակ արձանագրել, որ հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը։ Հանրությունը ցանկանում էր հասկանալ՝ արդյո՞ք դուք խստագույնս կքննադատեք զինված բռնարարին ու խոսք կտաք ջանք ու եռանդ չխնայել, որ բռնարարը կրի իր խստագույն պատիժը՝ հայ կնոջ ու իր անչափահաս երեխաների նկատմամբ իրագործած ոճրագործության համար։
Հանրությունը և ես ակնկալում ենք նաև լսել մեր հերոսուհի Անուշ Ապետյանի անմարդկային խոշտանգման վերաբերյալ ձեր հստակ դիրքորոշումը։
Հանրությունը և ես ակնկալում եք հասկանալ վերջապես՝ ձեր «Այլևս չենք հանդուրժելու» կոչվող կարգախոսը իրո՞ք այլևս չի հանդուրժելու, թե՞, ամեն դեպքում, քաղաքական սակարկման է ենթակա։
Հանրությունը և ես, տիկին Աննա Հակոբյան, նաև չենք մոռացել Արցախի հայաթափման օրերին ձեր կողմից հրապարակված սելֆին, որը կարծես թե, անհետացել է ձեր պաշտոնական էջերից։
Տիկին Աննա Հակոբյան, ես նաև սիրով ցանկանում եմ Ձեզ հրավիրել իմ տաղավար՝ «Անկախ Պոդքաստ»-ի շրջանակներում զրուցելու ոչ միայն ընտանեկան, այլ առհասարակ Հայաստանում բռնության մտահոգիչ պատկերի մասին և ցանկացած այլ թեմայով, որը դուք կցանկանաք բարձրաձայնել»։

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01