Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Տարիներ առաջ նույնիսկ Փաշինյանն է ընդունել, որ Կազանից լավ բանակցային փաստաթուղթ չի եղել»․ Էդուարդ Շարմազանով

«Տարիներ առաջ նույնիսկ Փաշինյանն է ընդունել, որ Կազանից լավ բանակցային փաստաթուղթ չի եղել»․ Էդուարդ Շարմազանով
34
Այսօր, 17:12

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նույնիսկ Փաշինյանն է հրապարակային ընդունել, որ Սերժ Սարգսյանի բանակցած Կազանի փաստաթուղթը լավագույնն է եղել։
Քանի որ ռեժիմը համառորեն հրաժարվում է հրապարակային ընդունել, որ Արցախի հարցում իրենք ժառանգել են հայանպաստ փաստաթուղթ, փաստերով խոսեմ։
Սերժ Սարգսյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների /նախ և առաջ ՌԴ-ի/ ջանքերի շնորհիվ 2008 սեպտեմբերին Ադրբեջանը ստորագրեց Մայնդորֆի հռչակագիրը, որի արդյունքում Մադրիդյան սկզբունքները, այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքը, ընդունեց որպես բանակցային հիմք։
2009-2013թթ. ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ պարտադիր էր համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
2011-ի Կազանի հայտարարությունից հրաժարվել է Ալիևը, քանի որ այն հայանպաստ էր։
2016-ի ապրիլին Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը փաստեց,որ Կազանից հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը։
Տարիներ առաջ նույնիսկ Փաշինյանն է ընդունել, որ Կազանից լավ բանակցային փաստաթուղթ չի եղել։
Սերժ Սարգսյանի ջանքերով 2016-ին ընդունվել են Ժնևի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները, որոնք «դամոկլյան սուր» էին Ադրբեջանի հնարավոր ռազմական էսկալացիայի վրա։
Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ԵՄ պետությունները վավերացրել են CEPA-ն, որի համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը օրենքով ճանաչված է ԵՄ բոլոր երկրների կողմից։
Իսկ ի՞նչ է արել այսօրվա վարչակարգը։
2019-ին հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցողական առաջարկներից։
2022-ի հոկտեմբերի 6-ի ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս, որից հետո Արցախը հայաթափվեց»։