«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին տեղեկատվական տարբեր հարթակներում բարձրաձայնվում է 2026 թվականի հոկտեմբերին ՌԴ Իրկուտսկի Սիբիրի և Հեռավոր Արևելքի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի 28-ամյա աշխատակից Դարյա Շիպիլովայի մահվան մասին: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական տեղեկատվությունը «չպարզված թոքաբորբ» ախտորոշումն է (ժանտախտ ախտորոշումը պաշտոնապես չի հաստատավել), բայց քանի որ վերոնշյալ տիկինը աշխատում էր վտանգավոր ախտածինների հետ, կասկածներ է առաջացել, որ մահվան պատճառը թոքային ժանտախտն է:
ՀԻՇԵՑՈՒՄ
Մարդկության պատմության մեջ պաշտոնապես արձանագրվել է ժանտախտի 3 մեծ համաշխարհային պանդեմիա (համաճարակ):
Հուստինիանոսի ժանտախտ (541–750 թթ.), ըստ տարբեր հաշվարկների մահացել է 25-ից 100 միլիոն մարդ,
«Սև մահ» (1346–1353 թթ. և դրան հաջորդած բռնկումները ընդհանուր առմամբ խլել է 75-ից 200 միլիոն մարդու կյանք։
Ժանտախտի երրորդ պանդեմիա (1855–1960 թթ.) – Սկսվել է Չինաստանի Յունան նահանգում և առևտրային նավերի միջոցով տարածվել աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Այս ալիքի ժամանակ ամենաշատը տուժել է Հնդկաստանը, որտեղ մահացել է ավելի քան 12 միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ, պանդեմիան խլել է շուրջ 12-15 միլիոն կյանք:
ԱՀԿ-ի պաշտոնական զեկույցների համաձայն՝ 2019-ից 2025 թվականների ընթացքում աշխարհի 10 երկրներ կազմակերպությանը հայտնել են ընդհանուր առմամբ 3,847 կասկածելի դեպքի և 423 մահվան մասին:
Ժանտախտի ամենաբարձր էնդեմիկ (ակտիվ) օջախներ ունեցող 3 առաջատար երկրներն են. Մադագասկար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Պերու:
Հայաստանի տարածքում պաշտոնապես առանձնացվում է ժանտախտի երկու հիմնական բնական օջախ
1. Անդրկովկասյան բարձրլեռնային բնական օջախ
2. Մերձարաքսյան ցածրլեռնային բնական օջախ
Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են «նիրհած»՝ ցածր ակտիվության վիճակում:
Հ.Գ. ԱՀԿ Իրկուտսկում գրանցված միջադեպի հետ կապված վարակի տարածման ընդհանուր ռիսկը գնահատում է ցածր։
Քանի որ և հասարակությունը, և առողջապահական հանրույթը «մոռացել» է ժանտախտը, ստորև ներկայացնում եմ ժանտախտի ձևերի, դրսևորվող ախտանիշների, կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկ (տես՝ նկարը, խմբ․)»։


«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
204Երեկ, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
46411.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
59709.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
59009.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
84606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
89305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
187304.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
84804.11.2026, 23:12