««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգա՞ցիք ինչպես բոլորին մտցրեց իրեն հարմար օրակարգ․ ադրբեջանցի զինվորը, որ եկել-հասել է ՀՀ սուվերեն տարածք, մտել ՀՀ քաղաքացու տուն, կրակել իր երեխաներին պաշտպանող կնոջը, «պարզվեց» դիվերսանտ չէ, քանի-որ «բռնվելու պահին չի դիմադրել», «պարզվեց, մայրը պարտավոր էր սպասել, մինչև իրեն ու իր երեխեքին ադրբեջանցին կկրակեր, /հետո կգար մեր «փառապանծ միլիցիան» ու ընտանիքի դիերը կտաներ անհայտ ուղղությամբ/, պարզվեց տղեն մոլորվել է, «մառախուղն» է պատճառը, պարզվեց արտահանձնելը ճիշտ կլինի․․․ Էս բոլոր սերիալները արդեն «նայել ենք»։ Սա իր օրակարգն է․․․ Բոլորս էդ մասին ենք խոսում, վրդովվում։
Ու էս «նետված» սցենարի մեջ գրեթե չենք շեշտում, չենք խոսում կարևորի մասին։ Լավ, բա քո սահմանապահ զինվորները, ԱԱԾ կոչվածը, հեռադիտակները, ուղեկալները, անվտանգային համակարգերը, սահմանի փշալարերը, լուսավորման սարքերը, տո հենց թեկուզ էն պահածոյի բանկեքը, որ ձեռ էիք առնում, է՞դ էլ չունեիք, թե, դուք վաղուց «պահածո» չեք ուտում, ձեր կերածը հիմա էս ժողովրդի նյարդերն են։
Այն, որ ՀՀ սուվերեն /առայժմ/ տարածքն անպաշտպան է, ապացույցի կարիք չունի, դե, «խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»։ Ամենացավոտն այն է, որ ընդդիմությունն էլ էս խայծը կուլ տված մնացել է էմոցիայի ժանրում, ասում են, բա մայրական բնազդ, բա մայր էր, պետք է պաշտպաներ իր ձագերին։ Հա, հազար անգամ ճիշտ է․․․ Էդ դեպքում գուցե մայրերի մի կուսակցություն բացվի, միջպետական, սահմանային նորմերը թողնենք մի կողմ ու սպասենք, թե էլ ինչ «մոլորված» թշնամու զինվոր կգա, չէ որ Սյունիքում մառախուղները մշտական են։
հ․գ․ էդ «մոլորվածին» կարտահանձնեն, չեմ կասկածում, իսկ իր երկրում նա սաֆարովյան դափնիների կարժանանա․․․»։

Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
6210:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4310:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
7309:54
«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
5609:48
Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
6309:24
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. «Ժողովուրդ»
6409:18
Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին
12709:13
«Հարկադրանքի նախկին գործիքներն իրենց սպառել են». Պուտին
13509:07