«ՀՀ անվտանգային համակարգը ողբալի կարգավիճակում է»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գլխավոր բացական ու Շաքիի միջադեպը.
Հայաստանի Հանրապետությունը չունի անվտանգության համակարգ, չունի նաև այդ համակարգն օրնիբուն սպասարկող արդյունավետ կառույց։ Եթե բացակայում է պետական անվտանգության սպասարկումը՝ արտաքին ու ներքին մարտահրավերները չեզոքացնելու համար, հետևաբար ստիպված ենք արձանագրել նաև պետականության բացակայությունը։
Անվտանգության ոլորտի մասին մակերեսային պատկերացում ունեցող մեկը կարող է արձանագրել, որ ՀՀ դեմ անընդհատ կիրառվող փափուկ ու կոշտ ուժերի համակցված գործողությունների դեմ ՀՀ և ոչ մի կառույց որևէ արդյունավետ չեզոքացնող քայլ կամ հակաքայլ չի կիրառում։ Դրա լավագույն վկայությունը ՀՀ դեմ Ադրբեջանի կողմից ամեն օր կիրառվող տեղեկատվական֊հոգեբանական գործողություններն են, որոնք նախապես լրջորեն պլանավորված են և կիրառելուց հետո որևէ պատասխան չեն ստանում։ Ավելին, ՀՀ֊ում ոչ մեկը չի զբաղվում կարևորագույն այդ խնդրով՝ չհայտարարված պատերազմի պայմաններում։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանի և իր proxy-ների միջոցով տարվում է ՀՀ դեմ կիրառվող այդ օպերացիաների հաջող իրագործումը, քանզի վերջիններիս վերապահված է դրանց սպասարկման ու արդյունավետության բարձրացման ամոթալի ու խայտառակ դերը։
ՀՀ ներսում «անվտանգություն» հասկացությունը պատկան մարմինների կողմից առաջին հերթին ընկալվում է գաղտնիության ապահովման ու ապատեղեկատվություն տարածելու սովետական հնամաշ գործելաոճի հետ։
Ասածիս վառ վկայությունը 44֊օրյա պատերազմի ԱԺ զեկույցի բովանդակությունը գաղտնի պահելն է ու դրա հանրայնացման վրա արգելք գնելու ՔՊ որոշումն է։ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԻՄԱՆԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋ։
Ձեզ չեն իրազեկի ու մանրամասնություններ չեն հաղորդի 2018 թվականի «թավշյա կրկեսի» կազմակերպման, դրանում ընդգրկված ծաղրածուների ու սպասարկուների վերաբերյալ, չեն տեղեկացնի, թե ինչու մեզ չիրազեկեցին մոտալուտ պատերազմի ու դրա կանխորոշված ելքի մասին, տարիներ առաջ երևանյան տոնավաճառում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած պայթյունի մանրամասնությունները չիմացաք, այնպես ինչպես չիմացաք 15 հայ զինվորների ողջակիզման, Պեմզաշենի նախճիրի մանրամասնությունները։
Շաքիի միջադեպը փնթի ու սովետական ոճով իրականացված գաղտնիացման ևս մեկ դասական օրինակ է, որի սպասարկուն 2018֊ի գլխավոր ծաղրածուն է։
Շաքիի միջադեպից անցել է 10 օր ու չեղած պետականության բոլոր ինստիտուտների մակարդակով ստեղծվել է տեղեկատվական ու ապատեղեկատվական խայտառակ մի քաոս, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում։ Այդ քաոսի ֆոնին վայրահաչող շների դեր են ստանձնել նիկոլական ապատեղեկատվական ցանցի վարձու սպասյակները։
Հիմա 10 հարց ձևակերպենք՝ դեպքից 10 օր անց։
1. Դուք հավատո՞ւմ եք, որ Կալաշնիկովով զինված ադրբեջանցին կարող է աննկատ ՀՀ տարածք մուտք գործի, անցնի 20 կմ և վերջում մտնի բնակիչներով լի գյուղ ու չհանձնվի։
2. Դուք մինչ օրս որևէ տեսանյութ տեսե՞լ եք ադրբեջանցուն բռնելու կամ հարցաքննելու տեսարաններով։ ՈՉ
3. Դուք որևէ հարցազրույց լսե՞լ եք տուժված Անիի, նրա զավակների մասնակցությամբ։ Ոչ, չկա։ Միայն լուսանկարներ ՔՊ-ականներով, մի մասը՝ էժան պաստանովկա։
4. Ես առնվազն չորս սցենար եմ կարդացել տեղի ունեցածի մասին, չորսն էլ տարբեր սյուժեներով։ Լավ, Անին չի կարող խոսել, ինչո՞ւ է արգելափակված նրա ամուսինը՝ դեպքի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն տալու հնարավորությունը խափանելով։
5. Երեխաներին պատանդ վերցրած ու կնոջ վրա կրակահերթ բացած հոգեկան ծանր վիճակում գտնվող անձը, թերևս ինքնասպանություն կգործեր՝ իր մոտալուտ վախճանը կանխատեսելով։ Դա տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ։
6. Գիտե՞նք արդյոք, թե ինչ լեզվով են հաղորդակցվել հանցագործն ու տուժվածները։ Ոչ, չգիտենք։
7. Գաղտնիացված է նաև հնարավոր դիվերսիոն խմբի ներթափանցման և ՀՀ տարածքում այլ հանցագործություններ իրականացնելու հնարավոր դեպքերի շուրջ տեղեկատվությունը։
8. Մինչ օրս չի ցուցադրվել ենթադրյալ ադրբեջանցու ոչ համազգեստը, ոչ ինքնաձիգը, ոչ էլ կադրեր կան դեպքի վայրից։ Արգելափակված է նաև այս ժանրի միակ մասնագիտացված լրատու Գագիկ Շամշյանը։
9. Ինչո՞ւ Արբեջանից պաշտոնական նամակ կամ դիմում չկա՝ դիրքը լքած զինծառայողին հանձնելու վերաբերյալ։
10. Ազգային ժողովում այս միջադեպի կապակցությամբ գլխավոր ապատեղեկատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։
Հիշո՞ւմ եք 2018 թվականի ամռանն ադրբեջանական կորած վիլիսի ու տավուշյան դեպքերի միջոցով Ադրբեջանին պատերազմի նախապատրաստելու իր գլխավոր հանձնառությունը։
Իսկ ինչքանո՞վ էր վատ դեղին մամուլի թերուս խմբագրի պատումն առ այն, որ ադրբեջանցի զինվորը մառախուղի պատճառով մոլորվել է։
А был ли мальчик?, - կասեր դասականը:
Քանի դեռ ադրբեջանցի զինվորականին առանձին տեսանյութով չենք տեսել, ապա հակված ենք կարծելու, որ նա մեքսիկացի է եղել։
Իսկ եթե ավելի լուրջ. ՀՀ անվտանգային համակարգը ողբալի կարգավիճակում է և դրա միակ ու գլխավոր ցուցիչը Նիկոլ Փաշինյան ծնելն ու ջանասիրաբար պահելն է։ Մնացյալը պետականության բացակայության ու այսպիսի մոտեցմսմբ նոր ցեղասպանություն նախապատրաստելու թեմաների մասին են»։

«Տպավորություն է՝ ելույթի քննադատական մասի հիմքում դրվել է Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը»․ Արտակ Զաքարյան
1916:30
«Հայ ազգի մեջ կա ընդամենը մի մարդ, ով բերում է աղետաբեր պատերազմ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2516:24
«Բոլոր դեպքերում գալու ենք իշխանության. դա նկատի ունեի». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3316:18
«Առաջին քայլերն են անում ադրբեջանցիք. եթե համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4316:06
«ՀՀ անվտանգային համակարգը ողբալի կարգավիճակում է»․ Հայկ Դեմոյան
3116:00
«Մեր երկրում կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
5515:42
«Մինչ ԵԽ-ում բանաձև էր ընդունվում, Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ»․ «Ուժեղ Հայաստան»
6115:36
«Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5015:30