«Մինչ ԵԽ-ում բանաձև էր ընդունվում, Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ»․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
Վերջերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրոմիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։
Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրոիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։
Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանջվում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։
Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։
Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ»։

«Առաջին քայլերն են անում ադրբեջանցիք. եթե համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
316:06
«ՀՀ անվտանգային համակարգը ողբալի կարգավիճակում է»․ Հայկ Դեմոյան
816:00
«Մեր երկրում կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3215:42
«Մինչ ԵԽ-ում բանաձև էր ընդունվում, Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ»․ «Ուժեղ Հայաստան»
3415:36
«Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4015:30
«Իրանն առաջարկում է «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել»․ Փեզեշքիան
10515:12
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5415:00
«Ելույթը կարող է վճռորոշ մեկնակետ լինել 2028թ. նախագահի ընտրության համար»․ Հակոբ Բադալյան
5514:48