Եվրոպական խորհրդարանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները և պահանջել Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բանաձևին կողմ է քվեարկել 492 պատգամավոր, դեմ՝ 23-ը, ձեռնպահ՝ 60-ը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը, որը բանաձևի համահեղինակներից է, հայտնել է, որ սկզբնական նախագծում հայ պատանդների հարցն ընդգրկված չի եղել։ Այս շաբաթ տեղի ունեցած բանակցություններից հետո նրան հաջողվել է ապահովել, որ այդ հարցն ընդգրկվի վերջնական տեքստում։
Բանաձևի 4-րդ կետում խորը մտահոգություն է արտահայտվում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահման առնչությամբ։ Փաստաթղթում կոչ է արվում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել:

«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
4717:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
4917:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
5717:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
5317:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5517:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
5417:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
6117:00
«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ #Kan
8416:55