«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեց տարի առաջ՝ հենց այս օրը, ադրբեջանցի սրիկաները օկուպացված Հադրութի կենտրոնում, հեռուստախցիկների առջև, երկու արցախցիների փաթաթեցին Հայաստանի և Արցախի դրոշներով ու լկտի հռհռոցների ներքո գնդակահարեցին նրանց։
Ահա՛ ադրբեջանական խաղաղության մոդելը, որը մեզ հրամցնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա կամարիլյան։
Խաղաղություն չկա և չի էլ լինելու, քանի դեռ Հայաստանում իշխանության են մարդիկ, ովքեր ատում են հայոց պատմությունը, ազգային հիշողությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին։
Հնարավոր է՝ որոշ ժամանակ մեզ վրա չկրակեն։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկն անգամ ինքն իրեն համոզի, թե հենց սա է խաղաղությունը, մինչդեռ Փաշինյանը ժամանակավոր անդորրի դիմաց կտոր-կտոր զիջում է մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։
Բայց սա խաղաղություն չէ։
Սա անզգայացում է ազգային լոբոտոմիայից առաջ, որից հետո Հայաստանի ֆիզիկական գոյությունն անգամ լուրջ հարցականի տակ կհայտնվի։
Եվ այո՛, եթե չեք հավատում, հարցրեք Անի Ավետիսյանին, որի երեխաներին ընդամենը մի քանի օր առաջ պատանդ էր վերցրել ադրբեջանցի զինծառայողը, որը կրակել էր նրա և նրա երեխաների վրա։
Դուք կարծում եք, թե ձեզ հետ նման բան չի՞ պատահի։
Վստահեցնում եմ՝ կպատահի։
Անպայման կպատահի, եթե խելքի չգաք»։

«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
3713:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
4013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
5213:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
5412:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
15811:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7611:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
6910:18
«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ»․ Զելենսկի
12810:01