«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոբելյան մրցանակի կոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ դիմումը:
Ըստ Դոնալդ Թրամփի սոցցանցում արված գրառման՝ նա կարգավորել է ութ հակամարտություն, իսկ խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում և չգիտեն, թե ինչի համար:
Տարբեր աղբյուրներ նշում են, որ մրցանակ ստացած կինն ավելի շատ հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով ու նրա շահերի պաշտպան:
Նախագահ Թրամփի գրառումից ակնհայտորեն երևում է, որ նա նեղացած է նաև Նորվեգիայից ու բարկացած է տեղի ունեցածով: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից: ԱՄՆ և իր նախագահը պետք է արժանանային խաղաղության ութ մրցանակի՝ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն: Կարծում եմ կա նաև այդ հանգամանքը:
Այնպես, ինչպես նախորդ տարիների մրցանակների տրամադրման հարցում վստահ չի եղել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կամ Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում: Այդ հակամարտությունները ևս նախագահ Թրամփը դասում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքին, որոնց համար ակնկալվում էր խաղաղության մրցանակ:
Նախորդ տարիներին ԱՄՆ Նսխագահ Թրամփին խաղաղության մրցանակ տրամադրելու համար, Նորվեգիայի նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն, ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և ԱՄՆ կոնգրեսական Կլաուդիա Թեննին»։

«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
3713:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
4013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
5213:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
5412:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
15811:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7611:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
6910:18
«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ»․ Զելենսկի
12810:01