«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ օրվա ընթացքում՝ երկու իրադարձություն։ Եվ երկուսն էլ՝ Հայաստանի իշխանության իրական դեմքի հերթական բացահայտումը։
Թրամփը հայտարարում է, թե Պուտինը տասը տարի չի կարողացել կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ ինքը դա արել է երկու օրում։ Մի նախադասություն, որը Հայաստանի իշխանությունը պարտավոր էր գնահատել ոչ թե որպես խաղաղության հաղթանակ, այլ որպես Հայաստանի ու Արցախի ճակատագրի շուրջ կայացված որոշումների և դրանց իրական գնի մասին լուրջ հարցերի առիթ։
Նույն օրը Հայաստանի վարչապետը Թուրքմենբաշիում ադրբեջանական տաղավարում ծանոթանում է Ադրբեջանի «մշակութային ավանդույթներին»՝ ներառյալ «Ղարաբաղի տան» ցուցադրությունը։ Այն Ղարաբաղի, որտեղից հայաթափվել է բնիկ հայ ժողովուրդը, որտեղ այսօր պատանդ են պահվում հայեր, իսկ հայկական մշակութային ժառանգությունը յուրացվում ու ներկայացվում է որպես ադրբեջանական։
Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը մնում է չիրացված, իսկ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումը՝ չլուծված խնդիր։
Այս ամենը դիվանագիտական անզգուշության մասին չէ։ Սա քաղաքականության, արժանապատվության և սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու անկարողության մասին է։
Երբ երկրի ղեկավարը պատրաստ է հարմարվել թշնամու օրակարգին, երբ Արցախը վերածվում է բանակցային մանրադրամի, իսկ հայ ժողովրդի ողբերգությունը՝ անտեսանելի ֆոնի, ապա ո՞ւմ շահերն է սպասարկում այդ իշխանությունը։
Այս իշխանության օրոք խաղաղության մասին խոսում են, իսկ պարտության հետևանքները դարձել են մեր ժողովրդի առօրյան։ Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում։
Մեկ օրն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։
Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել։ Բավական է, որ երկրի ներսում իշխանության լինեն մարդիկ, որոնք սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու կարողություն չունեն, միևնույն ժամանակ Արցախը ոչնչացնողների, Հայաստանը զավթել ցանկացողների կամակատարներն են»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12