«ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման մտահոգություններն իրական հիմքեր ունեն»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի՝ ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը:
Ընդգծել է, որ ձեռնարկվել են հետախուզական և տեղեկատվական միջոցառումներ՝ վստահեցնելով, որ ցամաքային զորքերն իրավիճակի վերաբերյալ ունեն համապարփակ հետախուզական տեղեկատվություն։
Այս հայտարարությունները հնչել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական ակտիվության աճի և ամերիկացի պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչող հայտարարությունների ֆոնին։
Թեհրանը շարունակում է զգուշացնել, որ նոր ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ ռազմակայաններն ու ռազմածովային ուժերի օբյեկտները կհայտնվեն հարվածների թիրախում։
Միաժամանակ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն: Հոկտեմբերի 7-ին ամերիկյան Axios լրատվականը հաղորդել է, որ Պենտագոնը հրահանգել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը՝ պատրաստ լինել Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։
Նախագահ Թրամփը վստահեցրել է, որ մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը (նոյեմբերի 4) ոչինչ չի լինի»։

«ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման մտահոգություններն իրական հիմքեր ունեն»․ Արտակ Զաքարյան
2716:42
«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան
7214:30
«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
7713:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
7613:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
8213:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
7212:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
19111:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8311:24