Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Երկու կարևոր օրակարգային թեմա, որոնցից նիկոլապետությունն ակնհայտորեն խուսափում է»․ Կարեն Վրթանեսյան

«Երկու կարևոր օրակարգային թեմա, որոնցից նիկոլապետությունն ակնհայտորեն խուսափում է»․ Կարեն Վրթանեսյան
49
Այսօր, 20:00

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտվա 5-ից լույսերն անջատել են։ Հարևանները զանգել են ՀԷՑ, այնտեղից պատասխանել են, թե կեսօրին կմիացնեն։ Կեսօրին ասացին, թե 16:00-ից կլինի… Հիմա ժամը յոթն է, լույս չունենք։ Թաղի խանութում սառնարանները հալվում են։ Խաչմերուկի լուսացույցները չեն աշխատում։
Չգիտեմ, հիշո՞ւմ եք, որ այս վիճակը սկսվեց մոտավորապես 2024-ի ամռանից։ Այն ժամանակ շատ եմ գրել ու հարցեր տվել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։
2+ տարում պարզ դարձավ միայն, որ այսպիսի մեծ վթարների պատճառը ոչ այնքան ՀԷՑ-ում է, որքան ԲԷՑ-ում՝ բարձրավոլտ ցանցերում (որոնք արդեն 8 տարի է՝ նիկոլենց կառավարման տակ են)։
Այս համատարած անջատումները խնդիր են ՀՀ բոլոր քաղաքացիների համար, մասնավոր զրույցներում տարբեր (ու անհամոզիչ) վարկածներ եմ լսել դրա պատճառների մասին, բայց որևէ լուրջ վերլուծություն, լրագրողական հետաքննություն չեմ տեսել լրատվամիջոցներում, ոչ էլ քաղաքական դաշտում են այս հարցին հետևողական կերպով անդրադառնում։

Մեկ այլ թեմա, որը նամանավանդ COP-17 անունով էս կրկեսի օրերին խիստ արդիական է դառնում. Ծիծեռնակաբերդի անտառի խայտառակ վիճակը…
Չգիտեմ, կհիշե՞ք, որ ինչ նիկոլենք զավթեցին քաղաքապետարանն ու Ցեղասպանության թանգարանի տնօրինությունը, Ծիծեռնակաբերդում առնվազն 5 խոշոր հրդեհ է եղել։ Հրդեհներից փրկված հատվածներում էլ գրեթե ամենուր չորացած, կիսաչորացած կամ հիվանդ ծառեր ու թփեր են…
Հիմա այս աղետալի վիճակը՝ մի կողմից, Մարզահամերգային համալիրի շուրջը խփած COP-17 գովազդային պաստառները՝ մյուս։
Այն միլիոնները, որոնք նիկոլապետությունը ծախսել ու դեռ ծախսելու է այս պաթոսային միջոցառման վրա, եթե ուղղվեին Հայաստանի քաղաքների կանաչ գոտիների վերականգմանը, պատկերացնո՞ւմ եք ինչքան ավելի նորմալ պայմաններում կապրեինք։
Սա էլ է լուսաբանման համար շատ պիտանի թեմա, ավելին՝ անգլերենով էլ կարելի է անել, որովհետև Հայաստանից դուրս էլ է շատերին անհանգստացնում միջազգային բյուրոկրատիայի էս երեսպաշտությունը։
Ահա 2 մեծ օրակարգային թեմա, որոնք իսկապես կարևոր և արդիական են բոլորիս համար՝ անկախ քաղաքական հայացքներից։
Ու որոնցից նիկոլապետությունն ակնհայտորեն խուսափում է»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան