«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեկտեմբերի 3-ին նախատեսվում է հրաձգային ջոկատի միջոցով մահապատժի ենթարկել ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժ Նիդալ Մալիկ Հասանին, որը 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 զինծառայողի և վիրավորել 32-ին։
Հասանը հայտարարել էր, որ իր գործողություններով ցանկանում էր կանխել ամերիկացի զինծառայողների մեկնումն Աֆղանստան և մահմեդականների սպանությունը։ Դատավարության ընթացքում նա նաև հայտնել էր, որ ցանկանում էր պաշտպանել թալիբների ղեկավարությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրա արարքը որակել է որպես դավաճանություն և հավանություն տվել մահապատժի իրականացմանն ու դրա ուղիղ հեռարձակմանը՝ հայտարարելով, որ Հասանն արժանի է մահապատժի։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ մահապատիժը պետք է հրապարակային լինի, որպեսզի մարդիկ հասկանան նման գործողությունների հետևանքների լրջությունը։
Ճի՞շտ է արդյոք այս մոտեցումը։ Կարծում եմ՝ այո։
Իսկ ինչպիսի՞ն է մեր ուղեղում և մեր պատկերացումներում դավաճանությունն ու դրա համար հնարավոր պատիժը։
Մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է, որը լվացվելուց հետո գուցե անցնի։
Այո՛, այո՛, հենց այդպես։
Քանզի քաղաքական վերնախավում գտնվողները միմյանց օտարի գործակալ, հինգերորդ շարասյուն, ռսի շպիոն, թուրքի փալաս են անվանում, իսկ հետո միասին աշխատանքային միջավայր ու բարեվարքության կանոններ հաստատում։
Մենք ամերիկացիների պես հետամնաց հո չե՞նք, մենք մի այլ տիպի զարգացած ենք...

«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
3312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
4212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
6511:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
6611:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
18010:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8910:00