Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյանց

«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյանց
39
Այսօր, 22:06

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ հայ քաղաքական միտքը անգամ չի փորձում մանկամտության սահմանն անցնել՝ գլուխը խոթած պահելով տարատեսակ կեղծ գաղափարների մեջ։ Երբ սիրելն ու ատելը դարձրել են քաղաքական կատեգորիա, ու միջազգային հարաբերություններին նայում են իռացիոնալ, էմոցիոնալ ակնոցների հետևից։ Երբ պետական ու ազգային շահերը զոհաբերում են հանուն մանր-մունր քաղաքական ու անձնական շահերին, այդ ընթացքում աշխարհն ամեն օր ապացուցում է, որ միջազգային հարաբերությունների հիմնական շարժիչ ուժը շահերն են։
Սույն տեսությունն ապացուցող ընդամենը երկու նորություն վերջին օրերից․ «Եվրոպան 2026 թվականի առաջին ինը ամիսներին մոտ 7,88 մլրդ եվրո է վճարել ռուսական արկտիկական «Յամալ» նախագծից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համար, թեև Բրյուսելը ջանքեր է գործադրում Ռուսաստանի գազից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ»։
Հաջորդ տեղեկությունն այն մաիսն է, որ 2026 թ. հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներին։ Գործարքի մասին հայտարարել է Թրամփը, իսկ Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել այդ շուկաներին։
Մյուս տեղեկությունը՝ Թրամփը՝ խոսելով Զելենսկու մասին, ասել է․ «Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա»։ Այսինքն՝ օգտագործված, սեփական երկիրը աղետի մեջ ներքաշած գործիքն այլևս անպիտան է։ «Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ» մոտեցումը կարող է շուտով բանեցնեն նաև Նիկոլ Փաշինյանի վրա։
Սա այն պարագայում, երբ Եվրոպայում Ռուսաստանին հռչակել են թիվ մեկ թշնամի, ու նրա դեմ պայքարելու համար զոհասեղանին են նետում տարբեր պետություններ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան․․․ Մինչ այդ երկրներին ստիպում են մինչև վերջին շունչը պայքարել Ռուսաստանի դեմ, իրենք տակից հանգիստ առևտուր են անում։ Աշխարհաքաղաքական ճգնաժամերի պահերին փոքր ազգերի համար գերխնդիր է ոտի տակ չընկնելը, բութ գործիք չդառնալը»։