«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց

«Ադրբեջանցի զինվորականը մտածել է, որ եթե փըխկ անի, հայերը ձեռքերը բարձրացնելու են և կոտորվելու են, և երբ հանդիպել է դիմադրության, խուճապի է մատնվել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ այդ կինն իրեն պահեր այնպես, ինչպես ի՞նքն է իրեն պահում Ալիևի առաջ․․․ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար էլ, այդ ադրբեջանցու համար զարմանալի է, որ այս տարիների քարոզչական տեռորից հետո գտնվել է մի հայ կին, որն արժանապատվորեն դիմադրել է ոտնձգություն կատարելու ակնհայտ փորձ անող ադրբեջանցուն»,- 24TV-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Խոսելով Թուրքմենստանում երեկ ադրբեջանական տաղավարում «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Փաշինյանի այցելության մասին՝ Սուրենյանցը ընդգծեց, որ Փաշինյանը «վերածվել էր Ալիևի փիառ խրախճանքի տիկնիկի»։
«Փաշինյանն առավոտյան ադրբեջանական երաժշտության տակ սրտիկ էր անում հայ ժողովրդին, ոչինչ պատահական չէ, պետք է պարզել առավոտյան այդ շատրվաները երգո՞ւմ են, թե ոչ։ Մեզ փորձում է ադապտացնել և հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին։ Նոր ինքնություն է պարտադրում մեր ժողովրդին, որը հոգեհարազատ պիտի լինի Ալիևի քիմքին․․․ »,- հավելեց քաղաքագետը։

«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
3312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
4212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
6511:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
6611:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
18010:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8910:00