«Պատմություն կերտում են հաղթողները, ոչ թե պարտվածերն ու օտարների կամքը կատարողները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում փիլիսոփայել է պատմության մասին։ Ստացվել է մակերեսային մանիպուլյացիա։ Փաշինյանը մասնավորապես գրել է․ «Պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը»։ Նիկոլ Փաշինյանի սիրտը, ինչպես միշտ, յուրահատուկ, բացառիկ բան է ուզել, ուստի երկնել է․ «Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող»։ Նա գրել է, թե ինչ պետք է տեղի ունենա՝ «Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով»։ Նիկոլ Փաշինյան, քաղաքացին երբեք պատմություն չի կերտում, պատմություն կերտում են առաջնորդները, պետական գործիչները։ Պատմություն կերտում են հաղթողները, ոչ թե պարտվածերը, օտարների կամքը կատարողները, սեփական երկրից տարածքներ հանձնաձները, սեփական օրակարգ չունեցող, օրվա կուրսով լողացողները»։

«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
3312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
4212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
6511:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
6611:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
18010:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8910:00