«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել իրենց գործողությունների համար պատասխանատվությունից»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդդիմադիր գործիչներին հարմար պահի, ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում այլևս օրինաչափություն է դարձել։ Արթուր Դանիելյանի կալանավորումը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։
Աջակցությունս եմ հայտնում Արթուրին։ Վստահ եմ՝ նա այս կալանավորմանն էլ կդիմանա։
Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա պատմության մեջ՝ որպես իշխանություն, որի օրոք իրավապահ և դատական համակարգերի անկախությունը լրջորեն կասկածի տակ դրվեց, իսկ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները հասարակության մեջ ավելի ու ավելի շատ հարցեր առաջացրին Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ։
Իշխանությունները կարող են փորձել լռեցնել իրենց քննադատողներին, բայց չեն կարող անվերջ խուսափել իրենց գործողությունների համար պատասխանատվությունից։
Իսկ ժողովրդավարությունը, այնուամենայնիվ, Հայաստանում հաստատվելո՛ւ է»։

«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
3312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
4212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
6511:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
6611:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
18010:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8910:00