«Պուտինը Truth Social չի կարդում»․ Զելենսկին՝ «էներգետիկ հրադադարի» մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի՝ «էներգետիկ հրադադարի» մասին հրապարակումից անմիջապես հետո ռուսական անօդաչու թռչող սարքերը թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի օդային տարածքում։ Ինչպես հայտնում է УНН-ն, այս մասին նա հայտարարել է Վարշավայի անվտանգության ֆորումում։
«Երեկ մենք բոլորս անկեղծորեն զարմացած էինք, երբ ԱՄՆ նախագահի անսպասելի, բայց շատ կարևոր հրապարակումից անմիջապես հետո, որում նա հայտնել էր, թե իրեն հաջողվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադար ապահովել, ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը շարունակում էին թռչել մեր օդային տարածքում։ Կիևի զգալի հատվածներ մնացել էին առանց ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի, իսկ վերանորոգման բրիգադներն աշխատում էին էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ՝ էլեկտրակայանին «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Եվ հենց այդ հրապարակումից հետո Ռուսաստանը թիրախային հարված հասցրեց Խարկովի էլեկտրակայանին՝ լրացուցիչ վնաս պատճառելով մեր էներգետիկ համակարգին»,- հայտարարել է Զելենսկին։
«Ակնհայտ էր, որ Պուտինը Truth Social չի կարդում, իսկ նրա «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը գործում են այլ հրահանգներով»,- նշել է Զելենսկին։
«Սակայն այս հրապարակումը վերաբերում է այն հարցին, որն ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և հենց այդ պատճառով այն չափազանց կարևոր է։ Առաջին հերթին դա կարևոր է Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը փորձում է հերթական ձմեռն ու ցրտերի հերթական շրջանը օգտագործել մեր երկրի դեմ՝ ամեն օր հարվածներ հասցնելով էլեկտրակայաններին, էլեկտրացանցերին և մեր էներգետիկ ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչներին»,- նշել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է պատասխան քայլերի դիմել, եթե Ռուսաստանն այս ձմռանը չհամաձայնի էներգետիկ հրադադարի հաստատմանը։

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը
1815:42
«Պուտինը Truth Social չի կարդում»․ Զելենսկին՝ «էներգետիկ հրադադարի» մասին
6115:18
«ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը ոտնահարել է հանգուցյալ Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը»․ Ոսկան Սարգսյան
6714:36
«Ամեն ինչ թանկացրին, որպեսզի ապահովեն քաղաքապետի, թաղապետերի միլիոնավոր ռոճիկները»․ Արշակ Սարգսյան
5914:24
«Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը չի գոհացնում Թեհրանին»․ Բաղայի
10514:06
«2018-ին Փաշինյանն ասում էր՝ թալանը վերադարձնելու է. ի՞նչ արեց». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7612:54
«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել իրենց գործողությունների համար պատասխանատվությունից»․ Մեսրոպ Առաքելյան
7012:42
«Իմ նախկին ղեկավարի մոտից չեն, էլի, գտել զինվորների համար նախատեսված տուշոնկեք». Ռուբեն Ռուբինյան
7312:36