«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում։ Արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ է դարձել դպրոցներում միանման հագուստ կրելու մասին կառավարության որոշումը, որն ընդունվել է սեպտեմբերի 21-ին։ Այդ որոշումից հետո դպրոցներից սկսել են դուրս հրավիրել հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին։ Սա բողոքի մեծ ալիք է առաջացրել հարևան երկրում։ Տեսանյութերից մեկում աշակերտները ցույցի են դուրս եկել «Հիջաբը մեր ընտրությունն է» պաստառներով։ Այսօր արդեն ընդդիմադիր որոշ օգտատերեր գրում էին ինտերնետի սահմանափակումների մասին։
Առանձնահատուկ ուշագրավ էր այս թեմայով Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը, որտեղ հաղորդավարը բառացի ասում է․ «Պետությունը հակազդելու է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է մեր ազգային ինքնության մեջ արաբա-պարսկական արժեքների ներդրմանը, ինչպես նաև՝ դպրոցական տարիքից սկսած՝ մեր երեխաների մտածելակերպն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները փոխելուն կամ աղավաղելուն»։
Այս տեքստից տպավորություն է ստեղծվում, որ սա դպրոցական հագուստի մասին չէ, այլ ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Ըստ էության՝ Ադրբեջանում փորձում են իրանական, արաբական կամ առհասարակ մահմեդական հագուստը ներկայացնել որպես հետամնացության նշան, իսկ այդ ֆոնին Ադրբեջանին տալ առաջադեմ երկրի պատկեր։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Ադրբեջանը փորձում է իրեն հստակ դիրքավորել մահմեդական աշխարհում, հատկապես՝ հակահայկական օրակարգերի համատեքստում։
Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով և ստեղծել իր համար իբր ծայրահեղական ապագա ընդդիմության կերպար, որի հանդեպ ցանկացած քայլ կլինի ավելի քան արդարացված»։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12