«Խաղաղություն բառը շահարկելով՝ միայն մահեր եք բերում»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում մահվան և ինքնասպանությունների դեպքերի թիվը հասել է մտահոգիչ չափերի։ Վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ-ում արձանագրվում է մահվան դեպքերի դինամիկ աճ։ 2022 թվականից ի վեր բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան ավելի քան 230 դեպք։ Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։
Միայն 2026 թվականի առաջին 8-9 ամիսներին ոչ մարտական պայմաններում արձանագրվել է մահվան ավելի քան 33 դեպք։ Այս սարսափելի վիճակագրությունն արտացոլվում է նաև մեր առօրյայում․ գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին։
Այս ամենը լուրջ ահազանգ է, որ ոլորտում համակարգային փոփոխությունների հրատապ անհրաժեշտություն կա։ Այլ պետություններում նման իրավիճակը կհանգեցներ պատասխանատուների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի, պաշտոնավարման նպատակահարմարության հարցի բարձրացման։
Մինչդեռ Հայաստանի վարչապետն իր «թևերն է փռել»՝ թույլ չտալով որևէ քննադատություն իր նախարարի հասցեին։ Ավելին՝ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին խոսելիս իրեն թույլ է տալիս ցինիկ մեկնաբանություններ՝ հայտարարելով, թե խաղաղության պայմաններում զինվորների զգոնությունը թուլացել է, իսկ չքնելու մոտիվացիան՝ նվազել։
Զինվորի կյանքը վիճակագրություն չէ, իսկ բանակում մարդկային ողբերգությունները՝ անլուրջ մեկնաբանությունների թեմա։
Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է մանրակրկիտ և անաչառ քննություն, պատճառների բացահայտում և պատասխանատուների հստակեցում։ Մինչդեռ իրավապաշտպանների պնդմամբ՝ այս հարցերում քննությունների անաչառության և արդյունավետության հետ կապված լուրջ խնդիրներ կան։
Այլևս անթույլատրելի է պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող բարձիթողի վիճակը։ Այս իրավիճակն ունի հստակ պատասխանատուներ, և նրանց պաշտոնավարման շարունակությունը պետք է դառնա հանրային ու քաղաքական լուրջ քննարկման առարկա։
Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտը պետք է ազատել ձեր ձախողված կառավարումից։ Խաղաղություն բառը շահարկելով դուք միայն մահեր եք բերում։ Ձեզ համար մարդկային կյանքը, այդ թվում՝ մեր երիտասարդ տղաների, որևէ արժեք չունի։ Դրա վկայությունն է նաև հանրային վայրերից մեր հերոսների նկարների ջնջումը, փառքի անկյունների հեռացումը»։

«Ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»». Անդրանիկ Թևանյան
718:06
«Խաղաղություն բառը շահարկելով՝ միայն մահեր եք բերում»․ Գառնիկ Դանիելյան
3017:42
«Հիմա էլ փորձում է իր կեղտոտ հետքերը մաքրել»․ Հայկ Դեմոյան
4417:18
«ՑԱՀԱԼ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը». Լավրով
8517:06
«Պաշտպանության նախարարի՝ ամեն առավոտ զորամասեր գնալն ի՞նչ տվեց»․ հարց՝ Արմեն Խաչատրյանին (տեսանյութ)
5717:00
«Համոզված եմ, որ Հայաստանը երկրորդ Ուկրաինա չի դառնա»․ Նիկոլ Փաշինյան
5016:42
«Ի՞նչ շահեց Ֆրանսիան՝ նսեմացնելով հայկական քաղաքականությունը»․ Արտակ Զաքարյան
5416:36
«Փաստորեն ամեն օր արթնանալու ենք առանց պատմության»․ Լիզա Ճաղարյան
5016:30